Բորելը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածությամբ
Միջազգային
13 Սեպտեմբերի 2022, 23:23Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։
Կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և Հայաստանի հետ սահմանին առաջացած լարվածությունը։
Բորելը մտահոգություն է հայտնել առաջացած լարվածության կապակցությամբ և նշել, որ կարևոր է շարունակել բանակցություններն Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ՝ Եվրոպական խորհրդի ղեկավարի միջնորդությամբ։
Զրույցի ընթացքում նշվել է, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտադիր է սեպտեմբերի 14-ին այցելել տարածաշրջան։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն