Միջազգային

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին

«Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողությունները և Հայաստանում քաղաքացիական օբյեկտներին հասցված հարվածները անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն։ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը ռազմական լուծում չունի. դիվանագիտությունը պետք է հաղթի», - այդ մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԵԱՀՄ ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը։