Միջազգային

Ադամ Շիֆը Ադրբեջանին դատապարտող բանաձև կներկայացնի

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՄՆ Կոնգրեսում պատրաստվում է բանաձև  ներկայացնել, որում կոչ է արվում Ադրբեջանին՝ անհապաղ դադարեցնել հարձակումները Հայաստանի և Արցախի վրա՝ ընդգծելով Հայաստանի ինքնիշխանության կարևորությունը և պահանջելով լիովին արգելել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնությունը: Այդ մասին հայտնել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA)։