Միջազգային

«Անհրաժեշտ է ամբողջական և կայուն զինադադար». Շառլ Միշել

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանային մարտերի մասին լուրերը չափազանց մտահոգիչ են։ Անհրաժեշտ է ամբողջական և կայուն զինադադար։ Խաղաղությանը և կայունությանն այլընտրանք չկա, և դիվանագիտությունը դա ապահովելու այլընտրանք չունի»,- այդ մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը։