Միջազգային

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը մտահոգված է «հայկական բնակավայրերին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածներով»

«ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է ադրբեջանա-հայկական սահմանի երկայնքով հարձակումների մասին հաղորդումներով, այդ թվում՝ Հայաստանի ներսում բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածների։ Ինչպես մենք վաղուց արդեն պարզ ասել ենք, հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ»,- իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։