Միջազգային

Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհում Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։

Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունն ու ընթացիկ բախումները։ Ըստ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության՝ գործողությունների պատասխանատվությունը հայկական կողմի վրա է։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։