Միջազգային

Ուկրաինական զորքերը ճեղքել են ռուսական պաշտպանությունը արևելքում. ամփոփ

Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ռազմական ներխուժման 200-րդ օրը՝ սեպտեմբերի 11-ին, ռուսական զորքերը շարունակել են հսկողության տակ պահել հարևան երկրի գրավված բնակավայրերը։ Ուկրաինայի զինված ուժերը և նրա տարածքային ստորաբաժանումները դիմադրում են ագրեսիային։ Խարկովի մարզում ուկրաինական զորամասերի հակահարձակումը շարունակվում է:

Ռուսական զորքերը գրեթե ամբողջությամբ հեռացել են Խարկովի մարզի տարածքից՝ իրենց վերահսկողության տակ պահելով Օսկոլ գետի մի փոքր մասը՝ Լուգանսկի մարզի հետ սահմանին։ Դա հետևում է վերահսկվող տարածքների քարտեզից, որը սեպտեմբերի 11-ի առավոտյան Ռուսաստանի ՊՆ կողմից ցուցադրվել է ամենօրյա ճեպազրույցի ժամանակ:

Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հայտնել Է Ուկրաինայի 3000 կմ տարածքի ազատագրման և Ռուսաստանի հետ սահմանին ուկրաինական զորքերի առաջխաղացման մասին: