Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին։ Այս մասին տեղեկացնում է Բուքինգհեմյան պալատը։ Թագուհին կհուղարկավորվի իր հոր՝ Ջորջ VI-ի հուշահամալիրում, որը Վինձորի ամրոցի տարածքում գտնվող Սուրբ Գեորգի մատուռի մի մասն է։
Հիշատակի մատուռը կառուցվել է 1969 թվականին՝ թագավորի մահից 17 տարի անց, նրա աճյունը տեղափոխվել է այնտեղ, այնտեղ են թաղվել Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մայրը և քույրը՝ արքայադուստր Մարգարեթը։
Հիշեցնենք, որ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին մահացել է սեպտեմբերի 8-ին՝ 96 տարեկան հասակում։ Նա երկիրը ղեկավարել է 70 տարի։ Նոր թագավոր է դարձել նրա որդին՝ Չառլզը։