Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է հինգ հայ ռազմագերիների ազատ արձակումը:
«Ողջունելի է այսօր Ադրբեջանի կողմից հինգ հայ ձերբակալվածների ազատ արձակման վերաբերյալ լուրը՝ օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած ղեկավարների հանդիպումից հետո: Կարևոր մարդասիրական ժեստ է և հատկանշական է նաև, որ հանձնումը տեղի է ունեցել առանց միջնորդների», - այդ մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Կլաարը:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը երեկ երեկոյան հաղորդեց, որ ադրբեջանական կողմը Հայաստանին է վերադարձրել հինգ ռազմագերի: Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Ադրբեջանի գերագույն դատարանը «մեղմել է Հայաստանի չորս քաղաքացիների դատավճիռները և ազատ արձակել նրանց»։
Welcome news today regarding the release of five Armenian detainees by Azerbaijan following the meeting of the leaders in Brussels on 31/8.
— Toivo Klaar (@ToivoKlaar) September 8, 2022
Important humanitarian gesture & likewise noteworthy that the handover took place without intermediaries. pic.twitter.com/HU3RrRQrKe