Քաղաքական

ՀՀ-ն հույս ունի Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավել Ռուսաստանի աջակցությամբ

«Հայաստանը Ռուսաստանի աջակցությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հույս ունի». այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Արևելյան Տնտեսական ֆորումի շրջանակներում։ «Մենք հուսով ենք, որ այդ հարցը կլուծվի Ռուսաստանի աջակցությամբ»,- նշել է Փաշինյանը։ ՀՀ վարչապետը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը տարածաշրջանում անվտանգության գլխավոր գործոնն է։