Երկարատև ծանր հիվանդությունից հետո 91 տարեկանում մահացել է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։
Գորբաչովը 1990 թվականի մարտին ընտրվել է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ։
Միխայիլ Գորբաչովը 1990-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ նախագահը։ Նա իր լիազորությունները վայր է դրել 1991 թվականի դեկտեմբերի 25-ին։ Հաջորդ օրը Խորհրդային Միությունը դադարել է գոյություն ունենալ։
Նշվում է, որ Գորբաչովին կհուղարկավորեն Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը՝ կնոջ կողքին։