Միջազգային

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կարող է կայանալ Թեհրանում. Ադրբեջանում Իրանի դեսպան

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կարող է կայանալ Թեհրանում. Ադրբեջանում Իրանի դեսպան

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Մուսավին, անդրադառնալով «3+3» (Իրան-Թուրքիա-Ռուսաստան և Հայաստան-Վրաստան-Ադրբեջան) տարածաշրջանային համագործակցության ձևաչափին նշել է. «Այս նախաձեռնությունը շատ հաջող էր։ Ակնկալում ենք, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա մինչև տարեվերջ՝ արդեն Իրանում»։

Հիշեցնենք, որ «3+3» հարթակի առաջին հանդիպումը  կայացել է դեկտեմբերի 10-ին՝ Մոսկվայում։ Հանդիպմանը, որին Հայաստանը ներկայացնում էր փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը, մասնակցել է 5 երկիր՝ Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Իրանը և Թուրքիան։ Վրաստանը հրաժարվել է մասնակցությունից։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական