Միջազգային

Moderna-ն դատի է տվել Pfizer-ին և BioNTech-ին

Moderna ընկերությունը դատի է տվել պատվաստանյութ արտադրող մրցակից Pfizer և BioNTech ընկերություններին՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութ մշակելիս Moderna-ի արտոնագրերը խախտելու համար։

Հայցերը ներկայացվել են ԱՄՆ Մասաչուսեթսի շրջանային և Գերմանիայի Դյուսելդորֆի շրջանային դատարան։ 

«Moderna-ն պնդում է, որ Pfizer-ի և BioNTech-ի COVID-19 պատվաստանյութը խախտում է Moderna-ի կողմից 2010-2016 թվականներին ներկայացված արտոնագրերը, որոնք վերաբերում են Moderna-ի հիմնական mRNA տեխնոլոգիային։