Միջազգային

Բրյուսելում տեղի կունենա Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում. ադրբեջանական զլմ

Բրյուսելում տեղի կունենա Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում. ադրբեջանական զլմ

2022թ. օգոստոսի 31-ին Եվրոպական միության աջակցությամբ Բրյուսելում նախատեսվում է հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև։ 

Նախօրեին հայտնի էր դարձել, որ 2022 թվականի օգոստոսի 29-ին Մոսկվայում տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովների երկրորդ հանդիպումը, որին կմասնակցեն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը:

Radar Armenia-ն  փորձեց ճշտել, թե օգոստոսի 31-ին Փաշինյան-Ալիև հանդիպման մասին շրջանառվող լուրերը համապատասխանու՞մ են իրականությանը։ ՀՀ Կառավարությունից ասացին, որ ցանկացած հանդիպման մասին Կառավարությունը պատշաճ տեղեկացնում է հանրությանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական