Միջազգային

Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

Ինչպես հաղորդում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը, հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը։ Վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի ու նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը: Ընդ որում, ընդգծվել է ռուսական խաղաղապահ զորակազմի դերը տարածաշրջանում կայունության ապահովման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Անդրադարձ է կատարվել Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական գործընկերության ու դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման որոշ արդիական թեմաների:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական