Միջազգային

Թուրքիայում ուսումնավարժանքներ են անցկացվել՝ Մեծամորի ԱԷԿ-ի հնարավոր վթարի դեպքում

Թուրքիայում ուսումնավարժանքներ են անցկացվել՝ Մեծամորի ԱԷԿ-ի հնարավոր վթարի դեպքում

Թուրքիայում ուսումնավարժանքներ են անցկացվել՝ Մեծամորի ատոմակայանի (ԱԷԿ) հնարավոր վթարի դեպքում: Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը։ 

Ըստ Թուրքիայի պետական  «Anadolu» լրատվական գործակալության՝ Կարս նահանգի արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) և մի շարք այլ կառույցների մասնակցությամբ տեղի են ունեցել ուսումնական վարժանքներ՝ ՀՀ տարածքում և Թուրքիայի սահմանից 16կմ հեռավորության վրա գտնվող Մեծամորի ԱԷԿ-ի  հնարավոր քիմիական, բիոլոգիական, ռադիոլոգիական և միջուկային արտահոսքի դեպքում:

Ուսումնավարժանքների սցենարի համաձայն՝ Մեծամորի ատոմակայանի մոտ տեղի է  ունեցել 7 բալանոց երկրաշարժ, որի հետևանքով  արտահոսք է տեղի ունենեցել և տուժել է սահմանին գտնվող Ասլահանե, Քալաքքալե և Քյուչուք Աքյուզում գյուղերի 20 բնակիչ: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական