Թուրքական «GazeteKars» լրատվական կայքը գրում է, որ Հայաստան-Թուրքիա սահմանին ականազերծման աշխատանքներ են սկսվել։ Ըստ թուրքական լրատվականի՝ իսրայելական մի ընկերություն հայ-թուրքական սահմանային գոտում իրականացնում է ականազերծման աշխատանքներ: Նշվում է, որ Կարսի Աքյաքա շրջանի Իբիշ գյուղի տարածքում արդեն 20 օր է ընթանում են ականազերծման աշխատանքները։
«Օրակարգ է եկել ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներ ունեցող «Դողուքափը» և միայն ավտոճանապարհ ունեցող «Ալիջան» սահմանային անցակետերի բացումը»,- գրում է «GazeteKars»-ը։
Նյութում հավելվում է, որ ընթացող գործընթացների մասին պաշտոնական աղբյուրներից դեռ տեղեկատվություն չկա: