Միջազգային

Ռուսաստանի հետ համագործակցության համար ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել չինական ընկերությունների նկատմամբ

ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը սև ցուցակ է ներառել չինական հինգ ընկերությունների («Connec Electronic», «King Pai Technology», «Sinno Electronics», «Winninc Electronic» և «World Jetta» (HK) Logistics)՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո ռուսական բանակի հետ համագործակցելու համար։ Այդ մասին գրել է Financial Times-ը։

Ցուցակում ներառված է նշանակում է ամերիկյան ապրանքների, ինչպես նաև ամերիկյան մասնակցությամբ կամ ամերիկյան տեխնոլոգիաների կիրառմամբ այլ երկրներում արտադրված ապրանքների գնման արգելք։ «Նման միջոցը հստակ ազդանշան է ամբողջ աշխարհի անհատներին և կազմակերպություններին, որ եթե նրանք ցանկանում են աջակցել Ռուսաստանին, Միացյալ Նահանգները կխանգարի նրանց»,- ասել է ԱՄՆ առևտրի փոխնախարար Ալան Էստեվսը: