Միջազգային

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և ևս երեք երկիր Խաղաղօվկիանոսյան նոր դաշինք են ստեղծել

Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան ու Միացյալ Նահանգները նոր դաշինք են ստեղծել Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Այս մասին ասվում է վերոնշյալ երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքէջում։

Հայտարարության մեջ նշվում է, որ Partners in the Blue Pacific (PBP) գործընկերությունն ուղղված է արդյունավետ համագործակցությանն ու տարածաշրջանում կղզի պետությունների աջակցությանը։

Դաշինքի երկրները նախատեսում են «մինչև 2050 թվականն ընկած ժամկետով ուժեղացնել խաղաղօվկիանոսյան առաջնահերթությունների աջակցությանն ուղղված ջանքերը՝ համաձայն Խաղաղօվկիանոսյան կղզիների ֆորումի ռազմավարության», ինչն էլ, ինչպես ակնկալվում է, պատրաստվում են ընդունել կազմակերպության անդամ պետությունների առաջնորդների կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։