ՄԱԿ-ը բավարարել է Թուրքիայի` հանրապետության անունը բոլոր պաշտոնական փաստաթղթերում փոխելու մասին խնդրանքը։
Այսուհետ Republic of Turkey (Թուրքիայի Հանրապետություն) վերանվանվել Է Republic of Türkiye։ Երկրի անվանման կարճ տարբերակն այժմ կլինի Türkiye, այլ ոչ թե Turkey, ինչպես հիմա է:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը տեղեկացրել է, որ փոփոխությունն ուժի մեջ է մտել թուրքական իշխանությունների դիմումից անմիջապես հետո։
Թուրքիայի տեղը այբբենական կարգով չի փոխվի, հավելել է Դյուժարիկը:
Ինչպես պարզաբանել Է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, Թուրքիայի անվան ուղղագրության փոփոխությունն ընդունվել է Անկարայի քայլերի շրջանակներում, որոնք ուղղված են «միջազգային ասպարեզում երկրի հեղինակության բարձրացմանը»: