Միջազգային

Ֆինլանդիան և ՆԱՏՕ-ն համաձայնագիր են ստորագրել փոխադարձ տեխնիկական աջակցության վերաբերյալ

Ֆինլանդիան և ՆԱՏՕ-ն ստորագրել են փոխադարձ տեխնիկական համաձայնագիր, որը ներառում է ընդունող երկրի աջակցության դրույթ: Այս մասին ասված է երեքշաբթի օրը՝ հանրապետության ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։

«Ընդունող երկրի աջակցություն» դեպքը ենթադրում է Ֆինլանդիայի և դաշինքի այլ պետությունների ԶՈՒ-երի միջև ընդհանուր պաշտպանական որոշումների համակարգումը։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի և Շվեդիայի դեսպաններ Կլաուս Կորհոնենը և Աքսել Վերնհոֆը դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին են ներկայացրել դաշինքին միանալու դիմումները։