Միջազգային

Մոսկվայում ընթանում է ՀԱՊԿ գագաթնաժողովը

Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը, որը նշանավորում է կառույցի 30-ամյա տարելիցը։ Գագաթնաժողովի բացման խոսքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «ՀԱՊԿ-ը շատ կարևոր կայունացնող դեր է խաղում հետխորհրդային տարածքում։ Հույս ունեմ, որ կազմակերպության հնարավորություններն ու ազդեցությունը միայն կավելանան»։

Գագաթնաժողովից հետո նախատեսվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի և ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ ասուլիսը: Սա, թերևս, ամենամեծ միջազգային միջոցառումն է, որ պետք է անցնի Մոսկվայում՝ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո: 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի մայրաքաղաք են այցելել միանգամից հինգ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի ղեկավարները: Հիմնական ինտրիգն էլ ուկրաինական թեման է՝ ինչ հայտարարություններ կհնչեն գագաթնաժողովին: