Միջազգային

ԱՄՆ-ում զինված հարձակում է տեղի ունեցել եկեղեցու վրա

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում եկեղեցու վրա զինված հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, չորսը՝ վիրավորվել։ Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել նահանգի հարավում գտնվող Օրենջ շրջանի Լագունա Վուդս քաղաքում։ Տուժածների վիճակը գնահատվում է ծանր։

Օրենջ շրջանի ոստիկանությունը եկեղեցու վրա հարձակվելու կասկածանքով ձերբակալել է մեկ տղամարդու: