Կուբայի մայրաքաղաք Հավանայի կենտրոնում՝«Սարատոգա» հյուրանոցում պայթյունի հետևանքով զոհերի թիվը առնվազն 22 է: Այս մասին «Թվիթեր»-ի էջում հայտնել է Կուբայի կառավարությունը:
Մասնավորապես, կառավարությունից տեղեկացրել են, որ զոհվել է «21 մեծահասակ և մեկ երեխա»: Հիվանդանոցում կա 64 տուժած, այդ թվում և 14 անչափահաս: Տուժածների շարքում օտարերկրացիներ չկան:
Որպես պայթյունի հնարավոր պատճառ է դիտարկվում գազի արտահոսքը: