ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսում է Սպիտակ տան հանրային կապերի գրասենյակի տնօրեն նշանակել Էնթոնի Ֆոքսին, ով զբաղեցրել է ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի տրանսպորտի քարտուղարի պաշտոնը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Axios հարթակը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Սպիտակ տան ներկայացուցիչը ասել է, որ վերջնական որոշում դեռ չկա: Ինքը՝ Ֆոքսը, հրաժարվել է մեկնաբանել հաղորդագրությունը։
Ավելի վաղ The New York Times-ը, վկայակոչելով ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության աղբյուրներին, հայտնել էր, որ գրասենյակի գործող ղեկավար Սեդրիկ Ռիչմոնդը մտադիր է մայիսին հրաժարական տալ։