Միջազգային

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը ժամանել է Մոսկվա՝ բանակցությունների

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման էմիսարները երեկ երեկոյան ժամանել են Մոսկվա, որտեղ մտադիր են մի շարք հանդիպումներ անցկացնել ռուս պաշտոնյաների հետ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Donia Al-Watan լրատվական հարթակը։

Պատվիրակության կազմում, մասնավորապես, եղել են ՀԱՄԱՍ-ի արտերկրյա բյուրոյի փոխնախագահ Մուսա Աբու Մարզուկը և ևս երկու ներկայացուցիչներ՝ Ֆաթհի Համադը և Հուսամ Բադրանը։ Ռուսաստանի մայրաքաղաքում կայացած բանակցություններում նրանք նախատեսում են քննարկել Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակը, պաղեստինյան իրավիճակը և Ռուսաստանի հետ հարաբերությունները։

Ըստ Al Mayadeen հեռուստաալիքի՝ Մոսկվայում նախատեսված է նրանց հանդիպումը Ռուսաստանի նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով հատուկ բանագնաց, Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ։ ՀԱՄԱՍ-ի էմիսարները մտադիր են խորհրդակցություններ անցկացնել Պետդումայում և Դաշնային խորհրդում։ Սպասվում է նաև նրանց հանդիպումը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ։