Միջազգային

Չավուշօղլուն Հայոց ցեղասպանության ճանաչումը պահանջող ցուցարարներին «գորշ գայլերի» նշանն է ցույց տվել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ով աշխատանքային այցով գտնվում է Ուրուգվայում, ծաղրել է Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ ակցիա իրականացնող  խմբի անդամներին։

Տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, որ Ուրուգվայում թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունից մեքենայով դուրս եկող Չավուշօղլուին տեսնելով՝ ցուցարարները սկսում են իսպաներենով վանկարկել՝ «մարդասպան»։

Ի պատասխան վանկարկումների, Չավուշօղլուն լայն ժպտում է և մատներով ցույց տալիս աջակողմյան ազգայնական «գորշ գայլերի» հայտնի նշանը, որը խորհրդանշում է թուրքական ազգայնականությունը։