Միջազգային

Կուբան և Միացյալ Նահանգները փորձնական քայլ են կատարել հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ

Կուբան և Միացյալ Նահանգները փորձնական քայլ են կատարել հարաբերությունները վերականգնելու և անօրինական միգրացիայի խնդրի լուծման ուղղությամբ, հայտարարել է Կուբայի փոխարտգործնախարար Կառլոս Ֆերնանդես դե Կոսիոն՝ երկու երկրների միջև վերջին չորս տարվա ամենաբարձր մակարդակով բանակցություններից հետո։ 

Նա ասել է, որ լուրջ առաջընթաց չկա, սակայն այն փաստը, որ ԱՄՆ-ն առարկայական բանակցություններ է վարում, նշան է, որ հարաբերությունները կարող են բարելավվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օրոք։

«Նրանք կարծես թե վճռական են: Նրանք հաստատեցին, որ հավատարիմ են գոյություն ունեցող պայմանավորվածություններին»,-ասել է Ֆերնանդես դե Կոսիոն:

«Այս բանակցությունները մեզ երկուսիս էլ օգնեցին հասկանալ մեր առջեւ ծառացած խնդրի բնույթն ու շրջանակը»,- ​ասել է նա։