Միջազգային

Պուտինը Փաշինյանի հետ կքննարկի ԼՂ-ում իրավիճակի կարգավորումը

Պուտինը Փաշինյանի հետ կքննարկի ԼՂ-ում իրավիճակի կարգավորումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 19-ին Մոսկվայում կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչի մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Նախատեսվում է քննարկել ռուս-հայկական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցեր։

Կքննարկվի նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, ներառյալ՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական