ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել, որով դադարեցվում է Ռուսաստանի աշխատանքը Մարդու իրավունքների խորհրդում: Փաստաթղթի նախագիծը ներկայացրել են մի խումբ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն և Ուկրաինան:
Որոշմանը կողմ է քվեարկել 93 պետություն, դեմ՝ 24, ձեռնպահ է մնացել 58 պետություն:
Փաստաթղթում նշվում է, որ անհրաժեշտության դեպքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը կարող է վերանայել այդ որոշումը։