Պատասխանելով Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության վերջին փուլի մասին հարցին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն խստորեն պահպանում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր պայմանները և որևէ պայմանավորվածություն չի խախտել։ «Ադրբեջանը բախվեց հարձակման և ստիպված եղավ հակահարված տալ: Եռակողմ հայտարարության պայմաններին համապատասխան՝ Հայաստանի զինված կազմավորումները պետք է դուրս բերվեն Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներից»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։