Համաժողովը կանցկացվի մարտի 31-ին, Ռուսաստանը կներկայացնի արտգործնախարար Լավրովը։ Չինաստանը Աֆղանստանի հարցով ընդլայնված նիստ կանցկացնի՝ երկրի հարևանների նախարարական համաժողովի շրջանակում։ Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը ասել է, որ հանդիպմանը կմասնակցեն ներկայացուցիչներ Չինաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Պակիստանից։
«Աֆղանստանի հարևան երկրների արտգործնախարարների երրորդ նախարարական համաժողովի շրջանակում կկայանա Աֆղանստանի հարցով եռյակի ընդլայնված նիստը»,- ասել է դիվանագետը։
Նա նշել է, որ հանդիպումը կղեկավարի Աֆղանստանի հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչ Յուե Սյաոյոնգը։ «Կմասնակցեն ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Պակիստանը, ՉԺՀ ԱԳ նախարար Վան Ին հանդիպում կանցկացնի մասնակիցների հետ»,- ամփոփել է Վան Վենբինը։
Աֆղանստանի հարևան երկրների (Ռուսաստան, Չինաստան, Իրան, Պակիստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան) երրորդ նախարարական համաժողովը կանցկացվի մարտի 31-ին՝ Չինաստանում։ Ռուսաստանը կներկայացնի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։