Ասլան Բժանիան հանդիպումներ կունենա Ռուսաստանի նախագահի աշխատակազմում և ՌԴ կառավարությունում։ «Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան չորեքշաբթի աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, որի ընթացքում հանդիպումներ կունենա ՌԴ նախագահի աշխատակազմի և կառավարության հետ». հաղորդում է նրա մամուլի ծառայությունը։
«Ասլան Բժանիան այսօր մեկնել է Մոսկվա: Աշխատանքային այցի շրջանակներում պետության ղեկավարը մի շարք հանդիպումներ կունենա ՌԴ նախագահի աշխատակազմում և կառավարությունում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Այլ մանրամասներ մամուլի ծառայությունից չեն հայտնում, հաղորդում է Radar Armenia-ն։