Ուկրաինական ճգնաժամի պայմաններում զսպման ռազմավարության վերաթողարկումը ամերիկացիների կողմից, որն աշխատում էր սառը պատերազմի տարիներին և կապակցող իրողություն է համընդհանուր առճակատման համատեքստում, հռչակեց «ուժեղ, ինքնիշխան պետությունների մրցակցություն», որն առաջ է բերում բնական հարցեր, այդ թվում՝ նաև Ամերիկայի դաշնակիցների մոտ: Կտրուկ փոխվել է համատեքստը, որը հաճախ որոշում է ամեն ինչ: Այժմ խոսքը գնում է գլոբալիզացիայի ավարտի մասին, որը, կարծես, ստեղծում է իդեալական մրցունակ միջավայր, որի մեջ վերջին 30 տարվա ընթացքում աճել են՝ այդ թվում «ընկերներն ու դաշնակիցները»: Այստեղից էլ գալիս է բոլորի համար կատարվողի ցավոտ լինելը: ԱՄՆ դաշնակիցները ստիպված են հանդես գալ երկու դերում միաժամանակ՝ մասնակցել մյուսներին զսպելուն և լինել դրա օբյեկտները: Դա, իր հերթին, հարցականի տակ է դնում ինքնին դաշինքները, դեռ չասած՝ միջազգային հարաբերությունների ամբողջ հետպատերազմյան ճարտարապետության մասին, որը գործում է «կանոնների» հիման վրա, որոնք կամայականորեն սահմանվում են Արևմուտքի կողմից և հօգուտ Արևմուտքի շահերի, ու կիրառվում յուրաքանչյուր, կոնկրետ իրավիճակում: Պատմական Արևմուտքը սպառել է գոյության իմաստը՝ համաշխարհային քաղաքականության, տնտեսության և ֆինանսների մեջ գերիշխելու ձևաչափը:
Դաշնակիցները ստիպված են զոհաբերել սեփական ազգային շահերը, լինի դա ռուսական գազը Գերմանիայի համար կամ համագործակցությունը «Հուավեյ»-ի հետ 5G կապի ստեղծման համար: Այդպես, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թ. Մեյի օրոք անգլիացիները փորձում էին դիմադրել «Հուավեյ»-ի հարցում՝ պնդելով որ անվտանգության ոլորտում համապատասխան ռիսկերը կարելի է կառավարել: Բայց վստահության խնդիրը նման քաղաքականության նկատմամբ առկա է հենց ԱՄՆ-ում։ Պատրա՞ստ են արդյոք նրանք, բոլոր ազգային ռեսուրսների գործարկմամբ, համընդհանուր առճակատման, ինչն արդարացված էր սառը պատերազմի ժամանակ, եթե ելնենք այն ժամանակվա սովետական/կոմունիստական սպառնալիքի գոյաբանական բնույթից: Իրանի հետ օրինակը ցույց է տալիս, որ ոչ. այս «սպառնալիքը» պատերազմի չի ձգում: Պատժամիջոցները և ֆինանսական պատերազմները դարձել են հիբրիդային պատերազմի ամերիկյան տարբերակի հիմքը:
Առանձին քննարկման առարկա է ամերիկացիների հակումը դեպի «մեծ ռազմավարությունների» միլիտարիզացիա: Եվրոպան արդեն ոչ մեկ տասնամյակ է ապրում հետպատերազմյան աշխարհում՝ չպատկերացնելով մեծ պատերազմ մայրցամաքի վրա, որին պատրաստվում են ամերիկացիները: Պատերազմին ոչ մեկը չի հավատում, բայց ՀՆԱ-ի 2%-ը ներդնել պաշպանական ծախսերի մեջ հարկավոր է, որպեսզի ամերիկյան ՀՆԱ-ն կարողանա ծառայել երկրի ռեինդուստրիալիզացիայի նպատակներին, եթե, իհարկե, դա իրագործելի է՝ առհասարակ:
Որպես առավել վառ օրինակ՝ հղի ավելի մեծ հետևանքներով Եվրոպայի համար, հենց նույն փորձագետները համարում են Չինաստանի զսպման ամերիկյան ռազմավարությունը: «Financial Times»-ի տնտեսական վերլուծաբան Մարտին Վուլֆի տպավորությամբ՝ «Սովետական Միության վերացումը թողել է մեծ բաց: Բոլոր պահանջերին (սպառնալիքներին) պատասխանում է Չինաստանը»։
Համընդհանուր մրցակցությունը Չինաստանի հետ դառնում է ԱՄՆ-ի տնտեսական, արտաքին, անվտանգային քաղաքականության ոլորտում առաջնորդող սկզբունք։ Նախագահ Թրամփի մոտ ազգայնականի և պրոտեկցիոնիստի ենթագիտակցական բնազդներն էին աշխատում: Նպատակը ամերիկյան գերիշխանությունն էր: Միջոցներն են՝ հսկողությունը Չինաստանի նկատմամբ կամ անջատումը Չինաստանից: Համաձայն վկայության՝ լիբերալ առևտուրը գնալով ավելի շատ է դիտարկվում որպես «հակառակորդի հետ առևտուր»: Մրցակցությունը Չինաստանի հետ՝ պայքար է ընդդեմ իրապես այլ քաղաքակրթության և այլ գաղափարախոսության, ինչի հետ ԱՄՆ-ն նախկինում չի բախվել։ Առաջին անգամ նրա մրցակիցը հզոր գերտերություններից մեկն է, որը չի պատկանում սպիտակ ռասային: Բայց այս ռազմավարությունը ֆիասկոյի կմատնվի, և հարկ է համադրել մրցակցությունը համագործակցության հետ:
FT-ի մեկ այլ վերլուծաբանի՝ Էդվարդ Լյուսի տեսանկյունից՝ «մեր ժամանակների առանցքային մարտահրավերը արևմտյան երկրների միջին խավի տնտեսական հույսերի խորտակումն է»: Իր հետ համամիտ է CNN-ի վերլուծաբան Ռանա Ֆորուարը. «Ես շատ եմ գրել ԱՄՆ-ում էլիտաների համար այնպիսի քաղաքականության վարման անհրաժեշտության մասին, որը հաշվի կառներ այն ամերիկացիների շահերը, որոնք առավելագույնս տուժել են 1980-ականներից սկսած՝ երկու կուսակցությունների կողմից ընդունված որոշումներից, որոնք թույլ տվեցին տնտեսական գլոբալիզացիային՝ այդքան հեռանալ քաղաքականությունից:
Ճնշումը Չինաստանի վրա արդեն այն գործոնների թվում է, որոնք պայմանավորել են Գերմանիայի տնտեսության ներկայիս անկումը, որը չի սահմանափակվում միայն մեքենաշինությամբ: Ինչպես նշում է մեկ այլ տնտեսագետ՝ Ամբրոուզ Իվանս-Պրիտչարդը, գերմանական արտահանման 18%-ը բաժին է ընկնում Ասիային, և այժմ գերմանական ընկերությունների 80%-ը կրճատում է արտադրությունը, այդ թվում՝ որպես Վաշինգտոնի հետաձգված հակաչինական միջոցառումների էֆեկտ: Հիմա Գերմանիան ստիպված է գործ ունենալ 300 միլիարդ դոլարի չինական ներմուծման վրա ԱՄՆ-ի կողմից մտցվող 10%-անոց սակագների ու Պեկինի պատասխան միջոցառումների հետ, ներառյալ՝ յուանի թուլացումը:
Եվրոպայի խնդիրը այն չէ միայն, որ Փարիզը և Բեռլինը չեն կարողանում պայմանավորվել, թե ինչպես փրկել Եվրամիությունը, այլև այն, որ ազգային Եվրոպան անհամատեղելի է ԱՄՆ քաղաքականության հետ, այսինքն՝ այդ «Կարթագենը պետք է կործանվի»: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ամերիկացիները «շարունակելու են մուրճահարել Ռուսաստանը (Hammer on Russia)», որպեսզի այն դադարի մտածել, որ հաղթել է Սիրիայում: Իրանի և Թուրքիայի մասին խոսելն իսկ ավելորդ է: Այստեղից էլ ուրվագծվում է՝ դուռը շրխկացնելով փակելու և ինքդ քո մեջ ամփոփվելու ռազմավարությունը: Որպեսզի կոտրել օբյեկտի ռազմավարությունը, պետք է գալ որակային սրման, որին սուբյեկտը ի սկզբանե պատրաստ չէ կամ այն չի համապատասխանում իր սեփական շահերին ու հնարավորություններին, և ամեն ինչ վերջին հաշվով բլեֆ է դուրս գալիս: Լավագույն օրինակը Ուկրաինայի ներկայիս ճգնաժամն է։
Եթե վերցնենք Չինաստանի օրինակը, ապա այն արդեն տիրապետում է բավարար ռեսուրսների՝ ինքնուրույն զարգացման համար, առաջատար է արհեստական բանականության ոլորտում և գնողունակության պարիտետով կարող է ծախսել սպառազինության վրա նույնքան, որքան ԱՄՆ-ն: Հարցը միայն այն չէ, որ ԱՄՆ-ի փողերը չեն բավականացնում, այլև այն, որ նրանք ստիպված են լինելու մասնակցել սպառազինությունների եռակողմ մրցավազքին: Ամեն ինչ չափազանց արագ է զարգանում՝ սառը պատերազմի ավարտից հետո եղած իրավիճակի տրամաբանությամբ։
«Economist»-ը իր հուլիսի 27-ի համարում, կարծես թե, ներդրվում է ամերիկյան էլիտաների մատնանշված կոնսենսուսի մեջ՝ կանխագուշակելով, որ խաղարկել Ռուսաստանին Չինաստանի դեմ, ինչպես ժամանակին Նիկսոնն ու Քիսինջերն էին խաղարկում Չինաստանին ՍՍՀՄ-ի դեմ, կարելի է միայն այն ժամանակ, երբ այնտեղ կփոխվի ղեկավարությունը, և նոր առաջնորդը կցանկանա «դուրս պրծնել Պեկինի հետ գրկախառնությունից»:
Ճիշտ է միայն այն, որ Ռուսաստանը իսկապես չի հրաժարվի իր եվրոպական առաջնահերթություններից: Իրավիճակը «եռանկյունում», ինչպես և, ընդհանուր առմամբ, աշխարհում, կլինի ավելի բարդ, և, հետևաբար, չեն աշխատի նախկին, ուրիշ ժամանակաշրջանում աշխատող սխեմաները: Կարելի է ակնկալել դեպքերի զարգացման մաքուր տարբերակների միախառնում, որը կազատի դրանք ծայրահեղացումից: Եվ նրանք, որ առանց շատերին բնորոշ պանիկայի, կկանխատեսեն միջազգային հարաբերությունների վերադարձը իրենց բնական վիճակին, այլ ոչ թե առաջին աշխարհամարտի նախօրյակին, գուցե ճիշտ դուրս կգան: Ոչ թե քաոսը, այլ մասնիկ կազմող պետությունների բրոունյան շարժումը՝ մոտիվացված իրենց շահերով, որոնք, ցանկության դեպքում, դժվար չէ հասկանալ:
Ղրիմի իրավիճակը բացատրվում է «գերտերությունների միջև ուժեղացած մրցակցությամբ», ինչն ամեն դեպքում ավելի մոտ է ճշմարտությանը: Պետք չէ մոռանալ, որ ապրում ենք անցումային փուլում, որը, ըստ սահմանման, էկլեկտիկ է և բազմաշերտ, և որում, հնի հետ մեկտեղ, դուրս են ճեղքվում նորի տարրեր, ներառյալ՝ նրանք, որոնք դեռ պետք է ապացուցեն սեփական կենսունակությունը: Ավելին, մոտենում է արևմտյան էլիտաների փոփոխության ժամանակը, իսկ դրա հետ էլ՝ նաև կարդինալ «արժեքների վերագնահատումը»: Այս և շատ այլ գործոններ պետք է դրվեն վերլուծություների և կանխատեսումների հիմքում: Հակառակ դեպքում՝ մենք կիմանանք միայն այն, ինչը հաստատ տեղի չի ունենա, եթե օգտագործում ենք անցյալի կատեգորիաներ՝ որերորդ անգամ նենգափոխելով ժամանակը տարածությամբ:
Դիվանագիտությունը սարդոստայն չէ, որն ունի մեկ կենտրոն և այդ պատճառով էլ ուղղաձգությունն է մարմնավորում, այլ ցանց, այսինքն՝ տարբեր աստիճանի բարդության և նրբագեղության ժանյակ: Վառ օրինակը Մերձավոր Արևելքն է: Ժամանակին Սիրիայում ամեն ինչ խափանվեց նրանից հետո, երբ «տեղում» պարզ դարձավ, որ արևմտյան ագրեսիա, գոնե այնպես, ինչպես դա եղել է Լիբիայում, չի լինելու: Այդ ժամանակ՝ 2012թ. ամռանը, սկսեց ջիհադիստական ագրեսիան Թուրքիայի տարածքից, որը ֆինանսավորվում էր տարածաշրջանի ամերիկյան դաշնակիցների կողմից: Այն չհաջողեց, և բոլորը սկսեցին ելնել նոր իրականությունից: Նույնը և Իրանի հետ. պարզ դարձավ, որ ԱՄՆ-ն չի պատերազմելու, այստեղից էլ գալիս է Օմանի միջնորդական դիվանագիտությունը «ծոցայինների» և Թեհրանի միջև. ոչ ոք չի ցանկանում վերածվել ճակատամերձ պետության՝ սեփական պատասխանատվությամբ: Սա մերձարևելյան քաղաքականության բարդության միայն մեկ հատվածն է: Բազմաչափության այս ուղղությամբ է զարգանում նաև եվրոպական քաղաքականությունը։ Պետք է միայն տեսնել և կարողանալ սպասել:
Совет по внешней и оборонной политике
(c) Ալեքսանդր Կամարենկո