Միջազգային

Կորեայի Հանրապետությունը նոր նախագահ ունի

«Քաղաքացիական ուժ» առաջատար ընդդիմադիր կուսակցությունից Կորեայի Հանրապետության նախագահի թեկնածու Յուն Սոկ Յոլը հաղթանակ Է տարել ընտրություններում: Այդ մասին մարտի 10-ին հաղորդել Է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Յուն Սոկ Յոլը հավաքել Է քվեների 48,56 %-ը, իսկ նրա հիմնական մրցակից Լի Չժե Մյոնը կառավարող «Տոբուրո» դեմոկրատական կուսակցությունից՝ 47,83 %-ը: Նախագահական մրցարշավում երրորդ Սիմ Սան Չժոնն ստացել Է ընտրողների քվեների 2,37 %-ը:

Ընտրություններին մասնակցությունը կազմել Է 77,1 %, քվեարկել Է ավելի քան 34 միլիոն մարդ 44,19 միլիոն գրանցված ընտրողներից: Հարավային Կորեայում ընտրությունները տեղի են ունեցել մարտի 9-ին: Տեղամասերը բացվել են տեղական ժամանակով 06:00-ից (Երևանի ժամանակով 01:00-ից) մինչև 18:00-ը (13:00-ն): Իշխանությունները 18:00-ից մինչև 19:30-ը հատուկ ժամանակ են հատկացրել կորոնավիրուսով ընտրողների և կարանտինում գտնվող անձանց համար: Վաղաժամկետ քվեարկությունը տեղի Է ունեցել մարտի 4-ին և 5-ին, մասնակցությունը կազմել Է 36,9 %, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: