Միջազգային

«Միջուկային բանակցությունները հասել են զգայուն կետի». Իրանի ԱԳ նախարար

«Վիեննայում միջուկային բանակցությունները հասել են «զգայուն կետի», - չորեքշաբթի Թեհրանում՝ Օմանի իր գործընկերոջ հետ ասուլիսի ժամանակ, հայտարարել է Իրանի արտգործնախարարը։ «Մյունխենում մենք Բորելին հայտնել ենք, որ Իրանը երբեք չի անցնի իր կարմիր գծերը», - հավելել է Հոսեյն Ամիր Աբդոլահյանը։ «Մեզ հետաքրքիր է՝ արևմտյան կողմը կարո՞ղ է իրատեսական մոտեցում որդեգրել բանակցությունների մնացած կետերի հարցում», - նշել է նախարարը։