Միջազգային

Վրաստանը ԵՄ-ին խնդրել է դադարեցնել «Հարավային Օսիա» տերմինի օգտագործումը

Վրաստանի խորհրդարանը պատրաստ է դիմել Եվրախորհրդարանի իր գործընկերներին՝ խնդրելով դադարեցնել «Հարավային Օսիա» տերմինի օգտագործումը ԵՄ պաշտոնական փաստաթղթերում։ Համապատասխան նախաձեռնության մասին հինգշաբթի օրը հայտարարել է հանրապետության արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն Եվրախորհրդարանի պատգամավոր, Վրաստանի հարցով զեկուցող Սվեն Միկսերի հետ հանդիպմանը։

Պատգամավորի խոսքով եթե Եվրախորհրդարանն այս հարցով վրացական իշխանությունների պաշտոնական կոչի կարիք ունենա, ապա վրացական կողմը պատրաստ է դա անելու։ Վրաստանի սահմանադրության մեջ Հարավային Օսիան նշվում է մեկ անգամ և միայն որպես նախկին Հարավային Օսիայի Ինքնավար Մարզ Վրացական ԽՍՀ կազմում։ Պաշտոնական փաստաթղթերում վրացական կողմն օգտագործում է Ցխինվալի շրջանը կամ պատմական «Սամաչաբլո» տերմինը այս տարածաշրջանը նշելու համար։ 2008 թվականին Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, իսկ Թբիլիսին ի պատասխան խզեց դիվանագիտական ​​հարաբերությունները։