Տեսակետ

Վրացական հեռուստաընկերության հակահայ հաղորդումը

Վրացագետ Հասմիկ Մելիքսեթյան «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Երբ առավոտյան տեսա, մտածեցի՝ միգուցե սխալ է, ու մինչև հաղորդման այդ պահը սպասում էի, որ սխալ լիներ։ ԲԱՅՑ, վրացական իշխանական ԻՄԵԴԻ հեռուստաընկերությունը փայլեց իր լրագրողական «էթիկայով», «անաչառությամբ» և հակահայկական բովանդակությամբ։

2022թ. փետրվարի 9-ին «Քրոնիկա» հաղորդման ժամը 20։00-ի թողարկման ընթացքում 8։25-րդ րոպեին հաղորդավարները խոսում են մածունի արտահանման արգելքի մասին, հետին պլանում ապակյա տարաների վրա վրացերեն մեծ գրված է «մացուն», (მაცუნ) (թեև Ծ տառ ունեն, կարող են և հանգիստ մածուն գրել), ապա հայերեն տառերով գրված են՝ «Ղարաբաղը Ադրբեջան է», «Տոլման նույնպես ադրբեջանական է»։

Արդեն հետաքրքիր էլ չէ, թե ՀԸ-ի ղեկավարությունն ինչ բացատրություն է տալու, ոնց է փորձելու արդարանալ։ Իշխանական մեդիայում ոչինչ հենց այնպես չի հայտնվում»։