Հասարակություն

Ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացվել է ուժեղացված ծառայություն

Երևան քաղաքի ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված ինտենսիվ ծառայության արդյունքում հայտնաբերվել են ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ։ Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նշվում է, որ միջոցառումների ընթացքում տարբեր ստուգումներ են իրականացվել, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների զննություն։

«Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում հայտնաբերվել է 21 միավոր սառը զենք, 2 ինքնաձիգ, մարտական և գազային ատրճանակներ, թմրանյութ և այլն:»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառած անհանգստության համար, բայց միևնույն ժամանակ հիշեցնում է, որ նման գործողությունները ձեռնարկվում են հենց քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։

Նման կանխարգելիչ միջոցառումները կկրեն պարբերական բնույթ։