Մշակույթ

Voosh craft․ Էսթետիկ բիզնեսն ու էներգետիկ կտորից իրերը

Voosh_craft-ը ընտանեկան «էսթետիկ» բիզնես է, որի հիմնադիրները Նաիրա Բալյանն ու իր աղջիկն են՝ Լիլիթ Օհանյանը, Ֆինանսական հարցերով զբաղվում է աղջիկը, ստեղծագործականով՝ մայրը։ Voosh craft-ը ստեղծվեց 2020 թվականի ամենադժվար ու ամենաբարդ շրջանում։ Բոլոր ապրանքները կարվում են բարձրորակ վերամշակված վուշից, որը հակաբակտերիալ է, անտիստատիկ (չմագնիսացող), հարմարավետ։ Պատվերները պատրաստ են լինում 7-10 օրվա ընթացքում, մինչ այդ պատվիրատուի հետ քննարկում ենք բոլոր մանրուքները։ Վուշը ոչ միայն անվնաս եւ օգտակար է մարդկանց համար, այլեւ մոլորակի։ Վուշից իրերը շատ երկար են ծառայում, իսկ երբ արդեն ենթակա չեն օգտագործման, հողի մեջ ամբողջությամբ քայքայվում են 2-3 տարվա ընթացքում։