ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային գնդակային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը:
Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն-ծանր: Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գոտու տվյալ հատվածում կայուն է: