Տեսակետ

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«ՌԴ ԱԳՆ «калина красная»-ն Հայաստանի դեմ «հատուկ ռազմական գործողություն սկսելու» մասին Սոլովյովի ասածը որակել է «լրագրողի կարծիք», հայրենական մի քանի լրատվամիջոց էլ տարածել է: 

Ո՞վ է տեսել, որ երկրի արտգործնախարարությունը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը: Երկրորդ, իսկ ինչու՞ սոլովյովները, կիսելյովները և մյուս «անկախ լրագրողները» գեթ մեկ անգամ Կրեմլի քարզչական մատրիցայից դուրս տեսակետ չեն հնչեցնում: 

Վերջապես, ինչու՞ Պուտինի միլիտարիզմը և ռևանշիզմը քննադատող ռուսաստանցի բլոգերները վայրկենապես ճանաչվում են «ինոագենտ» և քրեական հետապնդման ենթարկվում, իսկ Սոլովյովը՝ արժանանում պետական պարգևների: 

«Անկախ է»՝ թող գլխի ճարն ինքը տեսնի»:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական