Տեսակետ

Զորակցությունս եմ հայտնում բարեպաշտ հոգևորական Մասյացոտնի թեմի առաջնորդին․ Արմեն Խաչատրյան

Զորակցությունս եմ հայտնում բարեպաշտ հոգևորական Մասյացոտնի թեմի առաջնորդին․ Արմեն Խաչատրյան

ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի գրառումը․

«Եկեղեցական կանոնագրքի համաձայն Կտրիճ Ներսիսյանը 1999թ. կաթողիկոսի թեկնածու չէր կարող լինել, քանի որ թեկնածու լինելու պարտադիր պայման էր ինչպես հայ լինելը, Հայ Առաքելական Եկեղեցում մկրտված լինելը, այնպես էլ ցմահ ամուրիությունը: Կտրիճ Ներսիսյանը թեկնածու է դարձել կեղծ տվյալներ ներկայացնելու միջոցով:

Եթե նշված իրավիճակը պրոյեկտենք վարչաիրավական կամ քաղաքացիաիրավական դաշտի վրա, ապա նման պարագայում կեղծ հիմքերով ընդունված ցանկացած ակտ առոչինչ է, այսինքն՝ ընդունման պահից ուժ չունի:

Հարց է ծագում՝ այն պահից, երբ ի հայտ է եկել կեղծիքը, արդյո՞ք Կտրիճ Ներսիսյանի կողմից ընդունված ակտերը կատարման ենթակա են:

Հայաստանի Հանրապետության դեմ մղվող պայքարի շրջանակներում Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնից ազատման ակտը չպե՞տք է արդյոք համարել առոչինչ և կատարման ոչ ենթակա:

Միաժամանակ զորակցությունս եմ հայտնում բարեպաշտ հոգևորական Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին»:

 

 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական