Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.
«Ըստ ամենայնի, Մադուրոյի դատավարությունը կվերածվի նախընտրական քարոզչության սպասարկման միջոցի։ Հետո հնարավոր է նա կտեղափոխվի այլ երկիր, օրինակ` Բելառուս։ Հիշեցնեմ, շաբաթներ առաջ էր, որ Լուկաշենկոն հայտարարեց, թե Բելառուսը պատրաստ է ընդունել Մադուրոյին։ Հիշեցնեմ նաեւ, որ այդ ընթացքում Բատկան ակտիվ շփումների մեջ էր ամերիկացիների հետ եւ նրանց հետ պայմանավորվածությունների շրջանակում ազատ էր արձակում քաղբանտարկյալների։
Իրանի առնչությամբ համեմատություններն ըստ իս տեղին չեն։ Իրանում չի կարող լինել նույնը` առնվազն երկու էական պատճառով. Իրանն ու Վենեսուելան էապես տարբեր պետություններ են, եւ Իրանի հարցում չի կարող լինել աշխարհաքաղաքական այն գործարքը, որ ակնհայտորեն առկա է Վենեսուելայի հարցում։ Այս մասին մի փոքր կմանրամասնեմ ավելի ուշ»։