Տեսակետ

Ռուսաստանցի բիզնեսմենի թիմը ստում է. Ռուբինյան

Ռուսաստանցի բիզնեսմենի թիմը ստում է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Ռուսաստանցի բիզնեսմենի զարմիկը այսօր պնդել է, թե իբր 5 օր առաջ «Ադրբեջանը բացել է Երևանի ադրբեջանական թատրոն»:

Ռուսաստանցի բիզնեսմենի թիմը ստում է, քանի որ այդ թատրոնը բացվել է ոչ թե 5 օր առաջ, այլ Բաքվում է գործում 1989 թվականից, իսկ Ադրբեջանում «պետական» կարգավիճակ է ստացել 1994 թվականին:

Այն գործել է նաև 2008-2018 թվականներին, երբ բիզնեսմենի եղբայրը` այսինքն զարմիկի հայրը ՀՀԿ խմբակցության ղեկավարն էր, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, ՀՀԿ պատգամավոր, բայց այս թեմայով ծպտուն չէր հանում:

Ինչու՞ են ռուսաստանցի բիզնեսմենի թիմակիցները այսպես ստում: Շատ պարզ պատճառով: Նրանք խաղում են ձեր վախերի վրա: Նրանք ուզում են ամեն կերպ արժեզրկել այն խաղաղությունը, որին հասել ենք այսիպիսի մեծ դժվարությամբ:

Նրանք ուզում են, որ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ և աղքատանա, իսկ իրենք շարունակեն հարստանալ իրենց հնամենի գործընկերների` Քոչարյանի ու Սարգսյանի հետ միասին»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական