ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը սոցցանցի իր էջում գրառում է արել.
«Սիրելի մարդիկ,
Առաջին անգամ դիմավորում ենք Ամանորը խաղաղության պայմաններում։ Տասնամյակներ շարունակ մեր սեղանների շուրջ, որպես մաղթանք ու բոլորիս երազանք հնչած խաղաղությունը այսօր մեր իրականությունն է։
Եվ հիմա՝ ինչպես վարվենք խաղաղության հետ, որը լուռ է, չի աղաղակում, ինչպես պատերազմը, չի արձանագրում օրվա փրկված կյանքերի թիվը, չի արթնացնում գիշերվա քնից, չի տագնապում, չի զբաղեցնում մտքերը, չի բռնանում հոգեվիճակին, չի խեղդում կոկորդը, չի ընկճում, մեղավորներ ու անմեղներ չի փնտրում։
Պետք է լսենք խաղաղության լռությունը, պետք է նկատենք նրա ապաքինող ներկայությունը, պետք է թոթափենք մեզ ու մեր մտքերը դառնահամ անցյալից՝ երախտագետ լինելով մեր զավակներին, ովքեր կյանքի գնով մեզ տվել են անգնահատելին, պետք է արարենք՝ մեր պետության ու մեզ համար քաղաքակրթության ու բարեկեցության նոր որակ ապահովելու, պետք է կյանքը լիաթոք ապրենք։
Ուրախ Ամանոր բոլորիս։
Հ.Գ. Այսօր եմ հրապարակում շնորհավորանքս, որ մինչև տոնական սեղանի շուրջ հավաքվելը մտորելու ժամանակ լինի»։