Տեսակետ

Պետբյուջեն մրցանակների ֆոնդ չէ, պայմանագիր է քաղաքացու հետ. Բաբաջանյան

Պետբյուջեն մրցանակների ֆոնդ չէ, պայմանագիր է քաղաքացու հետ. Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Պետբյուջեն մրցանակների ֆոնդ չէ։ Դա պայմանագիր է քաղաքացու հետ։

Ո՞ր արդյունքի համար է պետական բյուջեից 3 միլիոն դրամ պարգևավճար ստացել ԱԺ պատգամավորը այս ամիս։

Աղքատությո՞ւնն է նվազել, կրթության որա՞կն է բարձրացել, թոշակի չա՞փն է ավելի արժանապատիվ դարձել, ուսուցչի, բժշկի, զինվորական աշխատավա՞րձն է անգամներով բարձրացել, կոռուպցիայի ռիսկե՞րն նվազել։

Եթե այս հարցերը պատասխան չունեն, պարգևավճարը պարզապես համակարգային անպատասխանատվություն է։

Երբ քաղաքացու հետ կնքված պայմանագիրը խախտվում է, հանրությունը չի տեսնում միայն գումարը․ նա տեսնում է «թքած ունենալու» վերաբերմունքը:

Այսպես պետություն չեն կառուցում, այսպես պետությունը քայքայվում է ներսից:

Երբ երկրի հինգերորդ մասը աղքատ է, իշխանության մեջ լինելը պիտի լինի զսպվածություն, պատասխանատվություն, օրինակ։

Իսկ սա օրինակ չէ։ Սա ցուցադրական անտարբերություն է»,- գրել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական