Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Զավե՞շտ է, թե՞ ողբերգություն, բայց փաստ է: Բաքվի կոմկուսակցական դպրոց ավարտածների թիմերը խորհրդարանի փոխնախագահին կասկածում են, որ թուրքական հատուկ ծառայությունների գործակալ է, քանի որ հինգ ամիս Թուրքիայում ուսումնական պրակտիկա է անցել: ՀամԼԿԵՄ կենտկոմի առաջին քարտուղար Սեմիչաստնին կծիծաղեր: Նա այդ պաշտոնից է նշանակվել միութենական ՊԱԿ-ի նախագահ: ԽՍՀՄ-ում կոմսոմոլը եղել է ՊԱԿ-ի դարբնոց»: