ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը գրել է․
«2008թ․ մարտի 1-ին, երբ Երևանի կենտրոնում բանակը հանվեց ժողովրդի դեմ և սպանվեց 10 մարդ, ռուսաստանցի բիզնեսմենի հարազատ եղբայր Կարեն Կարապետյանը (չշփոթել մեկ այլ ռուսաստանցի բիզնեսմենի հետ) իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավարն էր, իսկ այդ արյունալի իրադարձությունների արդյունքում և դրանցից ուղիղ 6 ամիս անց նշանակվեց «նախագահ» Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար:
Բայց իրենք նախկինների հետ կապ չունեն: Ոչ մի կապ ո՛չ նախկինների, ո՛չ օտարերկրյա կապիտալի ու շահերի հետ: Կապ միայն Աստծո հետ:
Նկարում Մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձանն է, որը խորհրդանշում է բիրտ չարիքի հարձակումը լույսի դեմ»։