Արաբագետ Արմեն Պետրոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Դեկտեմբերի 22-ին Սիրիա Թուրքիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակության այցին զուգահեռ՝ Հալեպի քրդաբնակ մի քանի շրջաններում բախումներ են տեղի ունեցել ժամանակավոր կառավարության և քրդական զինված ուժերի միջև։ Դրանք օրվա վերջին դադարել են կողմերի միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում։
Այս զարգացումները, վստահաբար, միտված են Սիրիայի հյուսիսում քրդական ուղղությամբ համակողմանի ճնշման գործադրմամբ «Սիրիայի դեմոկրատական ուժերին»(ՍԴՈՒ) մղելու դեռևս ընթացիկ տարվա մարտի 10-ին ձեռք բերված պայմանավորվածության իրականացմանը։ Դրա համաձայն՝ ՍԴՈՒ-ն պետք է ինտեգրվեր Սիրիայի ԶՈՒ-ին, իսկ նրա կողմից վերահսկվող տարածքները աստիճանաբար փոխանցվելին կենտրոնական կառավարության վերահսկողությանը. համաձայնությունը չէր կենսագործվում հիմնականում Սիրիայի կառավարության ունեցած բազաբնույթ խնդիրների և Իսրայելի միջամտության պատճառով։
Ներկայում գործընթացին կրկին փորձում է միջամտել Թուրքիան իր համար կենսական նշանակության խնդրի լուծումը խթանելու նպատակով։ Այս համատեքստում, չի բացառվում նաև Անկարայի ռազմական աջակցության տարբերակը Դամասկոսին, եթե ՍԴՈՒ-ն չգնա խաղաղ լուծման։
Հ.Գ. Հայ համայնքի շրջանում տուժածներ չկան։ Այսօր Հալեպում համընդհանուր հանգստի օր է հայտարարված»։